-
06.09.2016|
09:43
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը «ԼՂՀ կարգավորման գործընթացը՝ տարածաշրջանային զարգացումների համատեքստում» թեմայով ասուլիսում ասաց, թե չի կարծում, որ մինչև տարեվերջ ԼՂ հիմնահարցի շուրջ առաջընթաց կլինի։
-
06.09.2016|
08:37
Սահմանադրության բարեփոխման հնարավորությունն անհրաժեշտ է օգտագործել Արցախի դերն ու նշանակությունը համայն հայության կենսակառուցվածքում էապես բարձրացնելու նպատակով:
-
04.09.2016|
13:38
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, նշելով, որ «սեպտեմբերի 2-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած մահվան ելքով պատահարի մանրամասները պարզելու համար կատարված քննությամբ արձանագրվել է, որ զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել ոչ թե հակառակորդի կողմից արձակված կրակոցից, այլ մարտական խնդրի կատարման ժամանակ տեղ գտած այլ հանգամանքներում։ Միջադեպի մանրամասները պարզելու համար քննությունը շարունակվում է»:
-
04.09.2016|
11:32
ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաղորդեց, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցություններ են անցկացվելու: Խոսքը հերթական հանդիպման մասին է, որ պարբերաբար անցկացվում է Վաշինգտոնում, Փարիզում ու Մոսկվայում: Հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման՝ երեք երկրների ջանքերի համակարգումն է:
-
03.09.2016|
10:35
Սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
-
03.09.2016|
10:34
Անցած 25 տարիներին Արցախի ժողովուրդն ապացուցեց, որ տեր է իր կայացրած որոշմանը, այսինքն՝ որպես պետություն Արցախը կայացել է՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը` շնորհավորելով Արցախի ժողովրդին անկախության 25-ամյակի կապակցությամբ:
-
03.09.2016|
10:29
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ. «Այսօր լրանում է Արցախի անկախության 25-ամյակը, ինչպես նաև այն անձանց հիշատակի օրն է, ովքեր կորցրել են իրենց կյանքը հանուն Արցախի ազատության:
-
02.09.2016|
23:42
ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում սեպտեմբերի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության, արցախահայության և արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով գնացին Ստեփանակերտի հուշահամալիր:
-
02.09.2016|
23:33
ԼՂՀ Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը, «Ազատության» հետ զրույցում արձագանքելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերաբերյալ հարցին, ասաց, որ իր տպավորությամբ շատ ակտիվ բանակցային գործընթաց չկա:
-
02.09.2016|
19:16
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: